Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

12 զոհ, 16 անհայտ կորած. Վրաստանում սգո օր է հայտարարվել

Հասարակություն
tb

Անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Գազանանոցից փախել են հարյուրավոր կենդանիներ, որոնց մի մասին ոչնչացրել են։ Ըստ ՏԿԱԻՆ-ի՝ հունիսի 15-ի ժամը 08.30-ի դրությամբ Թբիլիսիում կա 12 զոհ, 30 տուժած և 16 անհայտ կորած: Ըստ որոշ կանխատեսումների՝ ջրհեղեղը կարող է կրկնվել։ Մասնագետներն ասում են, որ այն միայն տեղումների արդյունք չէ. քանդվել են որոշ ջրամբարների պատնեշներ։ Այսօր Վրաստանում հայտարարվել է սգո օր։