Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպառնում են փակել հանրապետական նշանակության ճանապարհը (տեսանյութ)

Մարզեր
untitled12

Վանաձորի Տեխնոշինական գործարանի տարածքում տեղակայված Թեւոսյան 2 տնակային ավանի հուսահատ բնակիչները սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի։ Բանն այն է, որ 88-ի երկրաշարժից հետո նրանք դեռ ապրում են տնակներում և հույս չունեն, որ մի օր նորմալ տուն, կամ բնակարան կունենան ու կապրեն «մարդավարի» կյանքով։ Շուրջ 25 տարի է՝ նրանք բարձրաձայնում են իրենց խնդիրը՝ բախելով քաղաքային իշխանությունների դռները, սակայն մշտապես անտեսվել են, ու ինչպես իրենք են ասում՝ ամենայն հավանականությամբ՝ էլի կանտեսվեն։ Տնակային ավանի բնակիչները սակայն այս անգամ վճռական են տրամադրված։ Նրանք սպառնում են փակել հանրապետական նշանակության ճանապարհը, եթե իրենց խնդրին ընթացք չտրվի։ Մանրամասները՝ «Լոռի» ՀԸ տեսանյութում