Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորի ընտանիքը վիրավոր որդուն բուժելու համար պարտքով գումար է վերցրել (տեսանյութ)

Հասարակություն
untitled11

1990 թվականին ծնված Վարդան Մանուկյանը Նոյեմբերյանում ծառայելիս ծանր վիրավորում է ստացել։ Զինվորի բուժումն ամբողջությամբ հնարավոր չի եղել իրականացնել Հայաստանում և նրան տեղափոխել են Գերմանիա՝ այնտեղ շարունակելու համար։ Զինվորի մայրը՝ Նազիկ Մանուկյանն այսօր Կառավարության շենքի դիմաց էր և խնդրում էր օգնել վճարել 10000 դոլար պարտքը, որը վերցրել է՝ որդուն Գերմանիա տեղափոխելու համար։ «Դիմել եմ Պաշտպանության նախարարություն, ինձ 700000 դրամ են տվել, բայց դրանով ես չէի կարող իմ տղային Գերմանիա տեղափոխել, գնացել եմ էնտեղ, էսա շպրիցն ու ինսուլինը պայուսակիս մեջ, ուշաթափվել եմ, էլ չեմ կարողանում»,- ասում է տիկին Նազիկը։ Նա դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կարող են և հնարավորություն ունեն՝ օգնել իրեն վճարել որդու բուժման համար վերցված պարտքը։ «Իմ հույսը սովորական մարդիկ են, խնդրում եմ՝ որքան կկարողանաք, օգնեք։ Ես հաշմանդամ եմ, ամաններ եմ լվանում, ամուսինս էլ է հիվանդ, պահակ է աշխատում էդ վիճակով, մենք չենք կարող էդ հսկայական գումարը վճարել»,- ասում է տիկին Նազիկը։ Զինվորի ընտանիքին օգնելու համար հաշվեհամար է բացվել «ՅունիԲանկ»-ում՝ 24115009926500 Ընտանիքի հետ կապվել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 28 09 32, 010 20 19 53