Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Համասյանն սկսում է իր համերգաշարը

Մշակույթ
beccddc3553a25e64c8dd2323dec3d9b

Հռչակավոր ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը հունիսի 11-ին, ժամը 20:00-ին բացօթյա համերգ կունենա Զվարթնոց տաճարում։ Համերգը կկայանա Երեւանի պետական կամերային երգչախմբի հետ: Համերգի մուտքն ազատ է, պետք է վճարել միայն Զվարթնոցի տաճարի մուտքի գումարը՝ խորհրդանշական 300 դրամ: Նույնանման համերգներով նա հանդես կգա նաեւ Գյումրիում եւ Ստեփանակերտում՝ հունիսի 13-ին եւ 15-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ հունիսի 17-ին, ապա՝ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում, Դիարբեքիրում, Ստամբուլում։ hamasyan