Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍԱՊԾ-ն չի պատկերացնում կաթնամթերքի ոլորտը»

Տնտեսություն
e5d44ca049e9097eb6db67441068ed13

Հարգելի գործընկերներ, Վերջին ժամանակաշրջանում ակտիվ շրջանառվում է կաթի մթերման գնի նվազման խնդիրը, ինչի հետևանքով անասնապահությանը կարող են հասցվել լուրջ վնասներ: Ազատ շուկայական հարաբերությունների, գյուղացի-մթերող իրավահարաբերությունների կարգավորման նպատակով` որպես գործողությունների հաջորդականություն, նշվել էր, որ առաջին հերթին պետք է ապահովել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման պահանջները` հիմնավորմամբ, որ չոր կաթի զանգվածային մասի մակնշումը կապահովեր մթերքի տեսակավորում, ինչն իր հերթին կարժևորեր անարատ կաթը: Որպես պրոբլեմ նշվել էր նաև, որ ՀՀ տարածք կաթի փոշի ներկրվում է ավելի շատ, քան հարկավոր է: Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` նշելով. «Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը կաթի փոշու ներկրման ծավալների ավելացման մասին և կաթի մթերման գնի նվազումը դրանով պայմանավորելու փորձերը տեղեկացնում ենք, որ 2015 թ.-ի ընթացքում հանրապետություն կաթի փոշու ներկրման ծավալը նվազել է. 2014 թ. հինգ ամիսներին (հունվար-մայիս) ներմուծվել է 726.950 տոննա կաթի փոշի, 2015 թ. համադրելի ցուցանիշը 688.325 է, այսինքն՝ շուրջ 38 տոննայով պակաս»: Նշյալ հաղորդագրությամբ պատասխանատուներն ուղղակի հաստատել են, որ չեն պատկերացնում ոլորտը: Համագործակցության կոչ անող կառույցը, առանց առերես լսելու ընդդիմախոսների կարծիքն ու հիմնավորումները, իր` «փորձ է արվում կապել» հեգնական ոճով ուղղակի ապացուցում է, որ անգամ չի հասկանում, որ չի հասկացել այն, ինչ հրապարակվել է: Մասնավորապես, հաղորդագրությամբ չանդրադառնալով ամենակարևորին` մթերքի տեսակավորմանը, ինչի ապահովումն ուղղակի չի վերահսկվում ծառայության կողմից, նշվում է, որ կաթի փոշու ներկրման ծավալները նվազել են: Համաձայն պաշտոնական տեղեկատվության` արտադրվող կաթի ինքնաբավության տոկոսը 2011 թ.-ին կազմել է ավելի քան 80 % (աղբյուրը` ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայք) Առաջանահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը 2011-2012թթ. տվյալներով. Ցորեն 36.5 32.9 Եգիպտացորեն 26.5 32.6 Կարտոֆիլ 98.2 99.0 Բանջարեղեն, բոստան 98.2 99.3 Միրգ (առանց խաղողի) 90.0 101.8 Խաղող 101.4 102.6 Հատիկաընդեղենային մշակաբույսեր 47.3 56.0 Բուսական յուղ 2.8 9.1 Շաքար 43.9 93.1 Ձու 94.1 99.5 Կաթ 82.9 83.1 Տավարի միս 78.4 81.6 Խոզի միս 43.3 38.3 Ոչխարի և այծի միս 100.0 100.0 Թռչնի միս 12.2 19.1 Անասնաբուծական մթերքների արտադրությունը հանրապետությունում ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի Մարզեր Կաթ /հազ. տոննա/ 01.01.2014 թ. 01.01.2015 թ. +/- % Քաղ Երևան 2.5 2.7 +0.2 108.0 Արագածոտն 79.9 84.6 +4.7 105.9 Արարատ 40.1 43.4 +3.3 108.2 Արմավիր 40.5 43.9 +3.4 108.4 Գեղարքունիք 120.7 128.6 +7.9 106.5 Լոռի 81.3 86.0 +4.7 105.8 Կոտայք 57.9 64.8 +6.9 111.9 Շիրակ 107.6 110.5 +2.9 102.7 Սյունիք 62.2 69.4 +7.2 111.6 Վայոց Ձոր 24.8 25.5 +0.7 102.8 Տավուշ 39.5 41.0 +1.5 103.8 Ընդամնեը ՀՀ-ոմ 657.0 700.4 +43.4 106.6 Ներկրումն ըստ էության իրականացվում է բացը լրացնելու և հնարավորության պարագայում արտահանում իրականացնելու նպատակով: Ստացվում է, որ արտադրվող կաթի ծավալները վերջին տարվա կտրվածքով աճել են ավելի քան 6.6 %-ով: 100 միավորի հաշվարկով կունենանք հետևյալ պատկերը` 100 միավոր ինքնաբավություն = 85 միավոր ինքնաբավություն + 15 միավոր ներկրումից: Համաձայն պաշտոնական տեղեկատվության` 85 միավոր ինքնաբավությունն աճել է 6.6 %-ով, հետևաբար ինքնաբավությունը մոտ է 90.6 միավորի (85 միավոր+6.6. % աճ): Հաշվի առնելով, որ նույն պաշտոնական տեղեկատվության համաձայն կաթնամթերքի արտահանման ծավալները նվազել են` ներկրվող խմբաքանակը արտահանման նպատակով ունի նվազման միտում, և հետևաբար ներկրված քանակը չի կարող գերազանցել 100-90.6=9.4 միավորը: Հետևաբար ներկրումը պետք է կազմեր առնվազն 5.6 միավոր կամ նույնն է, թե 37 % ավելի պակաս: Ինչու առնվազն. քանզի հաշվարկում հաշվի առնված չեն արտահանման ծավալների անկման տոկոսը և ազգաբնակչության թվի նվազումը: Մինչդեռ ՍԱՊԾ պաշտոնական տեղեկատվության համաձայն կաթի ներկրման ծավալը նվազել է ընդամենը 5.2 %-ով 37 %-ի փոխարեն: Այսքանից հետո կարծում ենք ավելորդ է որևէ գնահատական տալ հաղորդագրության հեղինակներին, ովքեր փորձ են կատարել ներկայացնել, թե կաթի մթերման գնի նվազումը չի կարող կապ ունենալ ներկրվող կաթի փոշու ծավալների հետ: Հ.Գ. Իրականության հետ կապ չունեցող տեղեկատվություն հրապարակելու փոխարեն հորդորում ենք ի վերջո ապահովել կաթի տեսակավորման խնդիրն ու հավասարակշռել տեղական արտադրանքի և ներկրման ծավալների հարաբերակցությունը, ինչը հնարավորություն կընձեռի լուծելու կաթի մթերման գնի խնդիրը: Պատրաստակամ ենք աջակից լինել մասնագիտական խորհրդատվության հարցում: