Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդու 1,5 կգ ուղեղն ամեն վայրկյան կարա էշություններ անի». Վ. Բոստանջյան (տեսանյութ)

Տնտեսություն
diana-nkar1

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չի կարող ասել, թե էլեկտրաէներգիայի թանկացումն անխուսափելի է արդյոք, թե ոչ։ «Իմ գիտելիքներն ու ինֆորմացիայի բազան այնքան չէ, որ ես որոշեմ հոսանքի թանկացումը ինչքանով է նպատակահարմար կամ հիմնավորված։ Ես չեմ ժխտում տեղի ունեցած թալանը, անհիմն ծախսերը և մնացած այն բոլոր հանգամանքները, որ այսքան ժամանակ խոսվում է դրանց մասին։ Ես կարող եմ միայն քաղաքական գնահատականներ տալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- նշեց Լեռնիկ Ալեքսանյանը, հավելելով նաև, որ այդ ամենի վերաբերյալ պարզաբանումները պետք է տա Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ «Կարծում եմ, որ նրանք հաշվի կառնեն թե կորուստները, թե ոչ նպատակահարմար ծախսերը և այդ ամենը միանշանակ սակագնից դուրս կհանեն և համոզված եմ, որ այդպես էլ կլինի։ Պետք է սպասենք մինչև այդ հանձնաժողովը քննարկումների ավարտից հետո կներկայացնի ամբողջական փաստաթուղթ ՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ»,-ասաց նա։ Իսկ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համոզմամբ՝ էլեկտրաէներգիայի թանկացումն անխուսափելի է, սակայն դա պետք է լինի ոչ այն չափով, որը հիմա առաջարկում է ՀԷՑ-ը։ Վարդան Բոստանջյանն առաջարկեց, որպեսզի ՀԷՑ-ը ազգայնացվի՝ այս համատեքստում օրինակ բերելով Բավարիան, որտեղ գարեջրի առևտուրը բացարձակ մենաշնորհ է , ինչից ստացած եկամուտներն էլ պատկանում են միայն ժողովրդին։ Սակայն դա պետք է լինի պետական վերահսկողության մակարդակով։ Լեռնիկ Ալեքսանյանը կիսում է այս տեսակետը՝ իր հերթին նկատելով, որ էներգետիկ ոլորտում տիրող բարձիթողի վիճակն ու վերահսկողության բացակայությունն էլ մարդկանց կանգնեցրել է փաստի առջև։ ՀՀԿ պատգամավորի այս դիտարկմանը ի պատասխան Վարդան Բոստանջյանը շեշտեց. «Մարդու 1,5 կգ ուղեղն ամեն վայրկյան կարա էշություններ անի, իսկ դա վերահսկելու հետ միաժամանակ պետք է լինեն նաև պատժամիջոցներ։ Առանց պատժամիջոցների վերահսկողությունը յա եղած, յա չեղած, ի՞նչ օգուտ դրանից։ Նման պարագայում էդ վերահսկողությունը «փայ մտնելու» նպատակ ունի»։