Կառավարությունը հասկացավ, որ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն (տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խոսեց հակակարկտային կայանների մասին՝ նշելով դրանց ոչ լիարժեք արդյունավետությունը։ Նա նշեց, որ ապրիլից օգոստոս ամիսներին ավելի հաճախ են կարկտահարության դեպքերը, այդ պատճառով համապատասխան հանձնաժողովներ են ստեղծվել մարզերում՝ ուսումնասիրելու արդեն եղած վնասները, եւ առաջիկա օրերին կներկայացվի հաշվետվություն։ Նախարարը վստահեցրեց, որ հակակարկտային կայանների արդյունավետությունը 60-75 տոկոս է, եւ աշխարհում այլեւս դրանք չեն օգտագործում։ Այդ պատճառով կիրառելու են այլ՝ հատուկ ցանցերի պաշտապանություն։ Ըստ նրա՝ փորձնական կիրառել են այդ ցանցերը, եւ արդյունավետությունը 100 տոկոս է։ Սերգո Կարապետյանը խոսեց նաեւ ջրամբարներից՝ նշելով, որ դրանք ամբողջությամբ լցվել են. մասնավորապես Ախուրյանի ջրամբարը 93 տոկոսով լցված է։ Ինչ վերաբերում է գյուղատնտեության աճին, ապա ըստ նրա՝ այն 4,8 տոկոս է, եւ այս տարի մթերումների որեւէ խնդիր չի առաջանա։ Ի դեպ, այս շաբաթ օրվանից բացվում են գյուղատնտեսական մթերքների տոնավաճառները։