Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կներկայացվեն վիլայեթների տարազների նորովի մեկնաբանությունները

Մշակույթ
8228da43f3c3e52d5228cc46d444c3a9

Մշակութային կրթության հիմնադրամի նախաձեռնությամբ` հունիսի 4-ին, ժամը 13:00-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կբացվի ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործող արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների 2014-2015 թվականների աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը: Ցուցադրությանը յուրաքանչյուր դպրոց կներկայանա 3-4 գեղանկարչական աշխատանքով: Ըստ Մշակույթի նախարարության՝ կներկայացվի նաև դպրոցների կիրառական արվեստի բաժնի սաների` «Արևմտյան Հայաստանի կորուսյալ վիլայեթների տարազների նորովի մեկնաբանում» ծրագրի աշխատանքները` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատանի ստեղծագործողները նախաձեռնության շնորհիվ մանրամասն ուսումնասիրել են Արևմտյան Հայաստանի շրջանների մշակույթը, կենցաղին բնորոշ հատկանիշները` զարգացնելով երևակայությունը, ցուցաբերելով գեղարվեստական մտքի թռիչք: