Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՎՐԱ

Սպորտ

Կիպրոսում նոյեմբերի 11-ից 13 կայացած կարատեի աշխարհի երիտասարդական եւ պատանեկան առաջնության ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք հայ եւ ադրբեջանցի մարզիկների միջեւ:

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի հավաքականի կազմում ընդգրկված մարզիկները, որոնք 3-4 տարով մեծ են եղել հայ կարատեիստներից, հանկարծակի հարձակվել են Հայաստանի հավաքականի վրա: Մինչ այդ ադրբեջանցիները մի կողմ են հրել կիպրոսցի այն պատանուն, որի ձեռքերում «Հայաստան» ցուցանակն էր: Բարեբախտաբար, հայ պատանիները կարողացել են պաշտպանվել ադրբեջանցիների հանկարծակի հարձակումից: Կարատեի համաշխարհային ֆեդերացիան այս միջադեպի համար Ադրբեջանին 1 տարով որակազրկել է բոլոր տեսակի միջազգային միջոցառումներից:

Վաղը Հայաստանի կարատի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը այս կապակցությամբ մամուլիս ասուլիս է հրավիրել: