Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՇՎԵՑ ՎԱՐԴԳԵՍ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Մշակույթ

Դրամատուրգ Վարդգես Մովսիսյանի 70—ամյա հոբելյանը հանդիսավորությամբ նշվեց Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: «Չեմ կարող պատկերացնել այն ժպտերես, կապուտաչյա մարդուն, որն այսօր կբոլորեր իր յոթ տասնամյակը»,— այսպես է Վարդգես Մովսիսյանին հիշում նրա մանկության ընկերը:

Արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանը նրան հիշում է, որպես ուշիմ ուսանողի, երբ միասին սովորում էին թատերական ինստիտուտում: «Ապշեցուցիչ էր նրա սովորելու մղումը»,— նկատեց նա: Դրամատուրգի ցանկացած պիեսի բեմադրության փաստը միայն՝ Հայաստանի ամենատարբեր բեմերում, արդեն իսկ բավական էր հաջողության երաշխիքի համար:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը Վարդգես Մովսիսյանի՝ որպես մարդ եւ դրամատուրգ, բացառիկ երեւույթի մասին այսօր խոնարհումով է հիշում: «Վարդգեսն իր ապրած կյանքով ապացուցեց, որ տաղանդավոր արվեստագետը պետք է նաեւ տաղանդավոր մարդ լինի»,— երկրաշարժի պատճառով ողբերգորեն ընդհատված նրա կյանքի հետագիծը այսպես գնահատեց Երվանդ Ղազանչյանը։ Հաղորդում է «Ցայգ» հեռուստաընկերության մեր գործընկերները։