Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կբերի՞ արդյոք Genealogy-ն Եվրատեսիլը Հայաստան (տեսանյութ)

Հասարակություն
Nkar-Sona-Rubenyan

Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում տեղի կունենա Եվրատեսիլ 2015 երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ առաջին փուլը։ Հայաստանի կողմից ներկայացված Genealogy խումբը 2-րդ համարի ներքո կներկայացնի «Face your shadow» (Առերեսվի՛ր ստվերիդ հետ) երգը։ Երգչուհի Սոնա Ռուբենյանի համոզմամբ՝ երգը ստացված է ու գեղեցիկ։ Երգչուհին ակնկալում է, որ հաջորդ տարի Եվրատեսիլը տեղի կունենա Հայաստանում։ «Երգը շատ գեղեցիկ երգ է , շատ բարի ու այնտեղ կա կոչ։ Կարծում եմ, որ այդ կոչը կհասկանան բոլոր եվրոպացիները և կմիանան այդ կոչին»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Սոնա Ռուբենյանը։ Վերջինս նաև հավելում է. «Ամեն մի այդպիսի մեծ բեմ պետք է օգտագործել ու քանի որ մենք շատ փոքր երկիր ենք ու ունենք նման հնարավորություն մեր ձայնը լսելի դարձնելու, ուրեմն ամեն մի մեծ կամ միջին բեմում մենք պետք է մեր ձայնը ցույց տանք, մեր ձայնը լսելի դարձնենք և ինչու չէ՝ բոլորին ասենք մեր խնդիրների մասին, որ մեր դարավոր խնդրի լուծումը մարդկանց գոնե հայտնի լինի»։