«Գլենդել Հիլզ»-ը պաշտոնապես սնանկ կհայտարարվի. Փաստինֆո
Հինգշաբթի օրը՝ մայիսի 21-ին, կառավարության հերթական նիստում, ամենայն հավանականությամբ, գործադիրը վերջնականապես կհայտարարի «Գլենդել Հիլզ»-ի կործանումը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով՝ նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը հենց այս ընկերությանն է վերաբերում: Քաղաքապետն առաջարկում է «Հին Երևան» նախագծի համար հատկացված Աբովյան, Փավստոս Բյուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին 2013թ-ին ընդունված որոշումից հանել «Գլենդել Հիլզ»-ի անունը: «Երևանի քաղաքապետարան են դիմել «Ի ԷՄ ՍԻ», «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ները և տեղեկացնելով այն մասին, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի նկատմամբ շարունակական ներկայացվում են հարկադրված սնանկության դիմումներ, որն անհնարին է դարձնում վերջինիս կողմից այդ տարածքների՝ օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի իրականացումը»:
Ավելին՝ այստեղ