Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անցյալ շաբաթ իրականացված գործարքները

Տնտեսություն
ed469da1532648af95bb0f31a315c422

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտնում է մայիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 63,202,842 դոլար 480.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 71,817,484 ԱՄՆ դոլար 481.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 6,200,000 ԱՄՆ դոլար 481.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 7,138,315 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 481.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,514,498 EUR 540.38 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 8,162,276  EUR 544.34 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 706,944,301 ռուբլի 9.47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 191,594,728 ՌԴ ռուբլի 9.67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: Մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33.5 մլն ԱՄՆ դոլար: