Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐ ԵՆ»

Մշակույթ

«Մարդիկ հավերժացել են իրենց արվեստով, գործով, բայց ես նրանց հավերժացրել եմ իբրեւարվեստ»,- ասում է լուսանկարիչ Ռաֆայել Համբարձումյանը, որն իր լուսանկարներում անմահացրել է ոչ միայն մեր ժամանակի մեծեր Վիկտոր Համբարձումյանին, Արամ Խաչատրյանին, Պարույր Սեւակին, Գոհար Գասպարյանին, այլեւ1950թ. Երեւանը, Օպերայի եւբալետի, ԱԺ-ի շենքերը եւ այլն:

Այսօր Ժուռնալիստների տանը տեղի ունեցավ նրա աշխատանքների առաջին ՝ « Հավերժի ճամփորդներ» գրքի շնորհանդեսը, որն ամփոփում է շուրջ 258 լուսանկար, թեեւնախատեսվել էր 500-ը: Լուսանկարչի խոսքերով՝ ինքը ցանկացել է լուսանկարները ներկայացնել իրենց ամբողջական տեսքով ու չափով, այդ իսկ պատճառով ընտրել է լուսանկարների մի մասը: Մյուս մասը գուցե ամփոփվի գրքի երկրորդ հատորում: Գիրքը հրատարակվել է 1000 օրինակով, թեեւԼոս Անջելեսում, որտեղ ապրում եւստեղծագործում է լուսանկարիչը, պահանջարկն ավելի է: Ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած «Վիրահատումից հետո» լուսանկարը դարձավ նրա այցեքարտը դեպի համաշխարհային լուսանկարչության արվեստ: Կալիֆորնիայում կազմակերպված լուսանկարչության մրցույթներին 2 անգամ ճանաչվել է հաղթող, իսկ 2003թ.ԱՄՆ-ի պրոֆեսիոնալ լուսանկարիչների մրցույթում դարձել առաջին մրցանակակիր:

Ռաֆայել Համբարձումյանն իր լուսանկարները համարում է «երկրի տարեգրություն», որտեղ թեմատիկ, կոմպոզիցիոն աշխատանքներից բացի կան դիմանկարներ, քաղաքային պատկերներ: Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի կարծիքով՝ Ռաֆայել Համբարձումյանի լուսանկարները գեղանկարներ են, որոնցից շատերը հետագայում գուցե դառնան «քրեական գործերի» վկաներ: