Իրականում Էլեկտրաէներգիան պետք է թանկանար 3,5 դրամով
Էլեկտրաէներգիայի թանկացման համար ՀԷՑ-ին եւ մյուս ընկերություններին անհրաժեշտ գումարը չի անցնում 3,5 դրամը՝ 1 կվտ-ի համար։ «Մնացած 15 դրամն այս իշխանությունները դրել են քաղաքացու վզին, որպեսզի նա փակի ՀԷՑ-ի 250 մլն դոլար պարտքը,- այս մասին քիչ առաջ հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։- Այսինքն՝ իշխանությունները մտադիր չեն վերացնել այդ ոլորտում տիրող կոռուպցիոն համակարգը։ Նրանք ուզում են պարզապես, որ քաղաքացին վճարի իրենց անգործության դիմաց»։ Լեւոն Զուրաբյանը մտադիր է հավաքել ԱԺ-ում 44 պատգամավորի ստորագրություն՝ սակագների բարձրացման հարցով արտահերթ նիստ հրավիրելու պահանջով. «Վստահ չեմ, որ կհաջողենք, բայց պիտի փորձենք»։ ՀԱԿ-ը մտադիր է նաեւ ձեռնարկել բողոքի գործողություններ, որպեսզի մարդիկ հրապարակային ընդվզման տեսքով արտահայտեն իրենց անհամաձայնությունը։