A
A
Պահանջատիրության հստակ ձեւակերպում չկա. հարցում
Արդյո՞ք Հայաստանը հստակ է ձեւակերպել իր պահանջները Թուրքիայից Հայոց ցեղասպանության հարցում։ «Ա1+»-ի այս հարցմանը պատասխանել է 1034 մարդ։ Նրանց 75 տոկոսը կարծում է, որ հստակ ձեւակերպում չկա։ Ըստ 15 տոկոսի՝ կա, 9 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Կայքի ներկայիս հարցումը էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանն է վերաբերում. Փողոց դուրս կգա՞ք, եթե էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա։