Գյուղնախարարը չի կարծում, որ մթերող կազմակերպությունները կըմբոստանան (տեսանյութ)
Թեպետ նախորդ տարվա արտադրանքը չի սպառվել, մթերող կազմակերպություններն այս տարի նույնպես գյուղացիներից պետք է ընդունեն բերքը. «Գյուղացու ապրանքը պտի իրացվի»,-ասում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Նախարարն ընդունում է, որ իրացման ծավալները որոշակիրորեն պակասել են, բայց մթերող կազմակերպություններին դա թող չմտահոգի. «Գյուղատնտեսական 15 թվականի ամբողջ արտադրանքը գյուղացու մոտ չի մնա»։ Նախարարը չի սպասում, որ մթերող կազմակերպությունները կըմբոստանան եւ կհրաժարվեն նոր բերք ընդունել, իրենք դեռ չգիտեն, թե ինչ անել եղած ապրանքը «Ի՞նչ ըմբոստության մասին է խոսքը, ինչի՞ մասին է խոսքը։ -Դրամի վիճակն էն չի։ Դրամի վիճակը կայուն է, չեք զգու՞մ, որ կայուն է»։ Հաջորդ հարցերն արդեն նախարարը չցանկացավ լսել։ ԲՀԿ խմբակցություն այցելած նախարարը պատգամավորներին վստահեցրել է, որ ամեն ինչ արդեն իսկ կազմակերպված է. «Հազար տոննա արդեն արտահանվել է անցյալ տարվա 21 հազար տոննայի փոխարեն։ Այս իրավիճակում դա կարծես մեծ ազդեցություն, մեծ բան չի»,- ասում է ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը։