Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաների վաճառքի և սեռական շահագործման մարտահրավերները Հայաստանում

Հասարակություն
mak

Միավորված ազգերի կազմակերպության հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոն 2015թ. մայիսի 12-18 պաշտոնական այցով կժամանի Հայաստան՝ գնահատելու երկրում երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի իրավիճակը: «Անհամբեր սպասում եմ գնահատելու կատարված առաջընթացը և Հայաստանում երեխաների վաճառքի և սեռական շահագործման մարտահրավերները՝ վերոնշյալների բոլոր դրսևորումներով», - ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից լիազորված անկախ փորձագետը՝ երեխաների վաճառքի և սեռական շահագործման դեմ պայքարի և կանխարգելման համապարփակ ռազմավարությունների խթանման և զոհ դարձած երեխաների վերականգնման և վերաինտեգրման վերաբերյալ առաջարկություններով հանդես գալու նպատակով: «Ես խոսելու եմ զոհ դարձած, ինչպես նաև խոցելի իրավիճակներում հայտնված երեխաների հետ՝ կառավարությանը և այլ շահագրգիռ կողմերին ուղղված իմ առաջարկություններում նրանց կարծիքը ներառելու համար», -ասել է տիկին դե Բյոր-Բուքիքիոն, որը Հայաստան կայցելի ՀՀ կառավարության հրավերով: Իր յոթօրյա առաքելության ընթացքում մարդու իրավունքների փորձագետը կհանդիպի գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչների հետ ազգային և տեղական մակարդակներով: Նախատեսված են հանդիպումներ նաև երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության անդամների և ՀԿ-ների հետ, ինչպես նաև այցեր երեխաների խնամքի կենտրոններ և ապաստարաններ Երևանում, Վանաձորում և Գյումրիում: Իր այցի ավարտին՝ 2015թ. մայիսի 18-ին, երկուշաբթի օրը տիկին դե Բյոր-Բուքիքիոն մամուլի-ասուլիսի ընթացքում ԶԼՄ-ներին կներկայացնի իր նախնական դիտարկումները և առաջարկությունները, որը տեղի կունենա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կոնֆերանս դահլիճում (Պետրոս Ադամյան 14, Երևան)` ժամը 12:00-ին: Լրագրողների մուտքը մամուլի ասուլիսին սահմանափակ է: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կներկայացնի իր ամբողջական զեկույցը 2016թ. մարտին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ իր այցի ժամանակ: