Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականներն էլ են լսել «կախել, գնդակահարել» բառերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hhk-aj

Մեր համաքաղաքացիները գիտեն, թե ինչպես պետք է վարվեն Հանրապետական կուսակցության հետ, եթե հանկարծ նրանք հեռանան իշխանությունից։ «Դատի տան բոլորին», «Ես ինքս հանրապետական եմ, չեմ ուզում դա տեսնել». «Ինչպես օրենքն ա պահանջում՝ եթե կա հանցանք, անպայման պետք է պատժվի անկախ գրաված դիրքից», «Ինչ-որ պատիժ պետք է կրեն», «Պատիժ իրենք կստանան, եթե իրենք էլ չստանան, իրենց սերունդները կստանան», «Հրապարակայնորեն կախել, էդքան բան», «Ինձ թվում ա՝ ժողովրդի արդար դատին պետք է հանձնեն»։ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը կարիք չի զգում Հանրապետականին դատել ցանկացող ժողովրդի խոսքը հալած յուղի տեղ ընդունել. «Որ իշխող կուսակցությունը, որի անդամը ես չեմ, միանշանակ վերաբերմունքի չպետք է արժանանա, փաստ է եւ բնական է»,- ասում է նա։ Պարոն Մարտիրոսյանը կուզեր լսել երեք միլիոն մարդու գնահատական, որպեսզի ի գիտություն ընդուներ ՀՀԿ-ի ապագայի մասին ժողովրդի պատկերացումը. «Ի՞նչ ա նշանակում, բոլոր կուսակցության անդամներին պետք է գնդակահարել... Ինչի՞ մասին է խոսքը»։ Պատգամավորը համաձայն է՝ տնտեսական իրավիճակը երկրում, մեղմ ասած,իդեալական չէ։ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը ժողովրդին առաջարկում է ՀՀԿ-ի հանդեպ վերաբերմունքը ցույց տալ 2017 թվականի խորհրդարանի ընտրություններով «Որոշակի քանակի մարդիկ ուզում են արտաքսեն, ուզում են սպանեն, գնդակահարեն, դա դեռեւս քաղաքական իրականության մեջ ա, դա մարդիկ են, որոնք ունեն նման կարծիք»։ Նկատեցինք, որ Հայաստանում, ըստ տարբեր գնահատականների, կեղծվել են բացառապես բոլոր ընտրությունները, ինչպե՞ս պիտի ժողովուրդն իր վերաբերմունքը ցույց տա ընտրություններով. «Դու լրագրող ես։ Հա՞։ Էդ լրագրողներդ կանգնած եք, հա՞։ Մի թողեք, ինչի՞ եք թողնում»,- ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը։