A
A
Իշխան Զաքարյանն իր խմբով այցելել է ԼՂՀ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են 2015թ. համահայկական խաղերի կազմակերպման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի մասնակցությանն այդ խաղերին: Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել համահայկական խաղերի նշանակությունը ողջ հայության կյանքում` այն համարելով նշանակալի մարզական, մշակութային եւ քաղաքական իրադարձություն: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ