Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարեգործական հիմքունքներով խնամում են հիվանդներին (տեսանյութ)

Հասարակություն
screenshot00004

Այսօր Երևանում Թբիլիսիի միջազգային ակումբի անդամները տոնում էին ակումբի հիմնադրման 15 ամյակը։ Ակումբն Երևանում հիմնադրվել է 2000թ-ի մայիսին։ Թբիլիսիի միջազգային ակումբի  նախագահ Էդուարդ Եդիկիսելովի տեղեկացմամբ՝ սկզբնական շրջանում ակումբն ունեցել է մոտ 450 անդամ, սակայն այժմ մնացել է մոտ 300-ը։ Նրանցից ոմանք մահացել են, ոմանք էլ տեղափոխվել են այլ երկրներ, ընդ որում ակումբի անդամները ոչ միայն հայեր են, այլև Թբիլիսիում ծնված տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ լեհեր, թալիշներ, կիսով չափ գերմանացիներ և այլք, ովքեր հետագայում տեղափոխվել են Հայաստան։ «Ամեն ամիս մոտ 150 հոգով հավաքվում ենք, տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, հոբելյաններ ենք տոնում, ինչպես նաև օգնում ենք նաև տարբեր մարդկանց ՝ հիվանդների կամ հաշմանդումություն ունեցող մարդկանց ենք խնամում, և այդ ամենը բարեգործական հիմունքներով՝ ֆինանսական օժանդակություն դրա դիմաց չենք ստանում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է Էդուարդ Եդիկիսելովը։ Վերջինիս տեղեկացմամբ՝ տարեկան երկու անգամ ակումբի անդամներով անվճար մեկնում են Թբիլիսիի իրենց ծննդավայրերը, ինչպես նաև Սայաթ-Նովայի տուն են հաճախում։ Մշակութային տարբեր միջոցառումների են մասնակցում և իրենք ևս  կազմակերպում են ցուցահանդեսներ, համերգներ և այլն։ Այս ծրագրերը շարունակական են լինելու նաև առաջիկայում։ Պարոն Եդիկիսելովը մի քանի հոգու այսօր շնորհեց պատվոգրեր՝ որպես ակումբի ամենաակտիվ մասնակիցների։ Այնուհետ ցուցադրվեց փոքրիկ տեսանյութ ՝ ակումբի 15 ամյա գործունեության, ինչպես նաև նրա հիմնադիրների ու անդամների մասին։