Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյան. «Նույն ոգով շարունակելու ենք պայքարը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sefilyan

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը եւ Պավել Մանուկյանն այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սպասում են իրենց ընկերներին, որոնց եւս քիչ անց ազատ են արձակելու։ «Ա1+»-ի հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ լավ է զգում։ Հարցին, թե արդյո՞ք ճնշումներ եղել են, պատասխանեց, որ իրենց հանդեպ ճնշումներ չեն եղել, սակայն գործընկերենրը, ովքեր ազատության մեջ են, այս մեկ ամսվա ընթացքում պարբերաբար խոշտանգվել են պետական մարմինների կողմից։ Սեֆիլյանը տեղեկացրեց, որ նույն ոգով շարունակելու է  պայքարն իր գործընկերների հետ, մանրամասներ չգիտի, թե ինչու են որոշել իրեն ազատ արձակել. «Միայն եկան ասացին, որ ազատ եք արձակված»։ Ժ. Սեֆիլյանը նշեց, որ հետագա քայլերի մասին որոշում կկայացնեն, երբ հավաքվեն։ Նա համաձայն չէ իրենց առաջադրված մեղադրանքին. հիշեցրեց, որ ոստիկաններն իրենց տներում գտել էին միայն կենցաղային իրեր՝ խորովածի շիշ, սոդա եւ այլն։ Նա բնական է համարում, որ այսօր իրենց բաց են թողնում, որովհետեւ «իշխանությունները այլեւս չէին կարող անօրինական կերպով մեզ պահել կալանքի տակ»։ Հիշեցնենք, այսօր գործով  հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 142-րդ, 151-րդ հոդվածներով, որոշում է կայացրել գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ: