Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախնական տվյալներով՝ ԼՂՀ-ում «Ազատ հայրենիքը» առաջատար է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
LXH-kar

Երեկ կայացան ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ժամը 20.00-ի  դրությամբ  ընտրություններին մասնակցել է 72 039  ընտրող, որը ընտրողների 70, 6 տոկոսն է: ԿԸՀ-ն դեռ որեւէ դիմում-բողոք չի ստացել ընտրությունների վերաբերյալ: ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցում էին քաղաքական 7 ուժեր՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Շարժում-88» կուսակցությունը, Արցախի կոմկուսը, «Ազգային վերածնունդը» եւ «Խաղաղություն եւ զարգացում» նորաստեղծ կուսակցությունը: ԼՂՀ ԱԺ-ն ունենալու է 33 պատգամավոր: 22  պատգամավոր խորհրդարան է անցնելու համամասնական ընտրակարգով: 11 մեծամասնական մանդատները վիճարկում էին 42 թեկնածուներ: Քվեարկությունների նախնական ոչ պաշտոնական պատկերը հետեւյալն է.

  1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 47%,
  2. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – 5%-ի շեմին է,
  3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 19%, 
  4. «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» – 1.5%,
  5. «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցություն – 1%-ից քիչ,
  6. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 19%, 
  7. «Շարժում-88» կուսակցություն – 6.5%:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ԼՂՀ-ում անցկացված ընտրությունների մասին ասել է. «2015թ մայիսի 3-ի Լեռնային Ղարաբաղի ԱԺ ընտրություններն անցել են ազատ ու արդար. սահմանադրական կարգի բոլոր դետալների պահպանմամբ։ Սա չափազանց կարևոր է։ Չնայած երկրների մի մասը հայտարարում է, որ չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները, քանզի ԼՂՀ-ն ճանաչված չէ, այնուամենայնիվ, լավ էլ հետաքրքրվում են արդյունքներով, պաշտոնական կամ ոչ պաշտոնական կանալներով դիտորդներ են ուղարկում։ Եվ ահա դիտորդները փաստում են ընտրությունների կազմակերպման միջազգային մակարդակ։ Եվս մի քայլ դեպի ճանաչում, կայացած ժողովրդավարության ևս մի ապացույց։ Դա իր արդյունքը տալու է։ Դեռ հայտնի չէ, թե քաղաքական ուժերից ով է հաղթել։ Բայց դա այդքան կարևոր չէ։ Հայտնի է միայն, որ հաղթել է ԼՂՀ ժողովուրդը։ Իսկ իշխանությունները մարդավարի ընտրություններ էին կազմակերպել։ Տարոսը Հայաստանին»։