Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ Պետդեպը չի ճանաչի ԼՂՀ ընտրությունները. Առավոտ

Քաղաքականություն
1cd39bf143fc1c22b1e1a386fec85aad

Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները չեն ճանաչի մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին երեկ հայտարարել են Պետդեպարտամենտից: «ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղը, որպես անկախ, ինքնիշխան հանրապետություն չի ճանաչում: Դրա հետ կապված, մենք չենք ճանաչի մայիսի 3-ի ընտրությունների արդյունքները»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում «մինչեւ միջազգային բանակցությունների ավարտը հապճեպ եզրակացություններ կատարել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ»: Ռատկեն նաեւ ասել է, որ «Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան որոշելու դերակատարում ունի»։ Ամբողջական հոդվածը՝ այստեղ