A
A
Արցախում բացվեց Բեգլարյանի խորաքանդակը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում արցախցի անվանի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հրաչյա Բեգլարյանի ավանդը հայ գրականության, մշակույթի զարգացման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում, ինպես նաեւ ազգային-ազատագրական պայքարում ու պետականաշինության մեջ` հավելելով, որ ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը ներկա եւ ապագա սերունդների պարտքն է: Արարողության մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ քաղաքացիներ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ