Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում անձրևները կդադարեն ապրիլի 25-ի կեսօրից

Հասարակություն
index

Հանրապետության տարածքում` Ապրիլի 22-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 22-24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-23-ին կնվազի 4-6 աստիճանով, 25-26-ին կբարձրանա 5-7 աստիճանով: 21.04arm Երևանում՝ Ապրիլի 22-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: