Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորիս-Կապան ավտոճանապարհին ժայռաբեկորներ են ընկել

Հասարակություն
ee008e3ea6dace5726e6a9b0976e8541

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 6:00- 7:00-ի սահմաններում,  Գորիս-Կապան  (Մ2)  միջպետական նշանակության ավտոճանապարհի 246-247-րդ կմ  հատվածում տեղի է ունեցել քարաթափում: 40-50 խմ ծավալի ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի: Գորիսի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այս պահին  կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: