Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկները ՄԻՊ-ին միջնորդություն ներկայացրին (տեսանյութ)

Քաղաքականություն
april

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանին այսօր միացան մոտ մեկ տասնյակ ազատամարտիկներ։ Նրանք մեզ հետ զրույցում հայտարարեցին, որ չնայած հացադուլ չեն անում, սակայն կլինեն իրենց ընկերոջ կողքին: Ազատամարտիկները ՄԻՊ գրասենյակում հանդիպեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանի հետ և ներկայացրեցին հացադուլ հայտարարելու իրենց պատճառները։ ՄԻՊ անձնակազմին ներկայացվեց միջնորդություն` աջակցել ՀԽ բանտարկված անդամներին ազատ արձակելու հարցում։ Արմեն Գրիգորյանը նշեց, որ ՄԻՊ գրասենյակն իր լիազորությունների շրջանակում կանի ամեն ինչ` աջակցելու ազատամարտիկների բարձրացրած խնդրի լուծմանը։