A
A
Հանդիպել են Արթուր Բաղդասարյանն ու ԱՄՆ դեսպանը
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՕԵԿ ներկայացուցիչներ և դեսպանության աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՕԵԿ մամուլի ծառայություն