Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զենքի մատակարարները դարձել են ադրբեջանցիների լավագույն ընկերները. Ազնավուր

Քաղաքականություն
aznavur2

Հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը Le Monde պարբերականի ապրիլի 19-20 համարում հոդված է հրապարակել՝ «Մահը շարունակում է պտտվել հայ ժողովրդի շուրջ» վերնագրով։ Այս մասին տեղեկանում ենք Nouvelles d’Armenie պարբերականի կայքէջից։ Ազնավուրը հոդվածում արտահայտում է իր մոտեցումները «թուրքական ժխտողականության և վախկոտության մասին»։ Նա կոչ է անում հայ և թուրք ժողովուրդներին երկխոսել և «զգույշ լինել, որ ժխտողականությունը կրկին չսպանի»։ Դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Ազնավուրը հարց է բարձրացնում, թե ինչու է թուրքական իշխանությունը շարունակում հավատարիմ մնալ նախկին կառավարությունների ժխտողական կեցվածքին։ Շառլ Ազնավուրը խոսում է նաև Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում տիրող իրավիճակից, հիշեցնում է ֆրանսիական դիմադրության մասնակից Միսաք Մանուշյանի պայքարի մասին։ «Որքա՜ն հաճախ է հայ ժողովուրդը դավաճանվում, լքվում իր ճակատագրի կողմից»,- նշում է նա՝ ավելացնելով. «Զենքի մատակարարներն այժմ դարձել են ադրբեջանցիների լավագույն ընկերները»։ Շառլ Ազնավուրը նաեւ նշում է. «Մահը շարունակում է պտտվել հայ ժողովրդի շուրջ»: Հոդվածն ավարտվում է այսօրվա թուրք ժողովրդի նկատմամբ նրա ունեցած հույսի մասին նշումով, որ «ինքը չի հանցանքը գործել»: