A
A
Մեր ժողովուրդը մանկան պես է, նրան երբեք մի խաբեք. Կարեն Դեմիրճյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզնվություն կյանքում ու քաղաքական գործունեությունում։ Այսպիսին է բնութագրում քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանին, նրա այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։ Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Կոմիտասի անվան պանթեոնում, նրա շիրիմին ծաղիկ դնելու համար հավաքվել են հարազատներն ու բարեկամները, քաղաքական ու հասարակական գործիչներ։