Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության որոշ ավտոճանապարհների տեղում է ձյուն

Հասարակություն
8b64608b6c5f1f4fb15c668b31a53ead

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական   նշանակության ավտոճանապարհները բաց են: