Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ախմախ հաղորդման» հերոսուհու պատիվը հայտնվեց Գալուստ Սահակյանի ձեռքերում (տեսանյութ)

Քաղաքականություն
7F_Dr_OSMZM

Հայաստանը պետք է ձգտի օգտագործել մեր երկիր ժամանած Քիմ Քարդաշյանին: ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի կարծիքով՝ «Պետք է օգտագործել այն, որ նա շատ ճանաչված է»։ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշում է. «Ամբողջ աշխարհում շոու-բիզի ներկայացուցիչներին օգտագործում են քաղաքական նպատակներով»։ Այդ կինը 77 միլիոն հետեւորդ ունի Ինստագրամում եւ Թվիթերում։ Ալեքսանդր Արզումանյանի համար այս գեղեցկուհին, այնուամենայնիվ, մնում է տեսարան. «Եկել է շոու անելու, մենք էլ պետք ա թամաշա անենք»։ Որպես տղամարդ Ալեքսանդր Արզումանյանին Քարդաշյանը հետաքրքիր չէ։ Հանրապետական որոշ տղամարդիկ այս կնոջ անունը լսելիս ազգային ազատագրական ցնցումներ էին ապրում։ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյան. «Ի՞նչ ասեմ, ամոթ ա»։ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյան. «Ավելի լուրջ հարցեր տվեք»։ Անլուրջ հարցերի այս հերոսուհուն, հիշեցնենք, կառավարությունում ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախորդ օրը նրա հետ ճաշել է Գագիկ Մինասյանի խորհրդարանական կոլեգան՝ Լեւոն Մարտիրոսյանը՝ ոչ սեփական գրպանի հաշվին. «Փակած էր հաշիվը»։ Այս մարդը, մի խոսքով, անձամբ տեսել եւ լսել է Քիմ Քարդաշյանին։ Եվ շնորհիվ Լեւոն Մարտիրոսյանի, գեղեցկուհին տրվել է մեր ազգային խնդիրներին. «Մենք մեր դարավոր իղձերից խոսեցինք, մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրներից... Դե որ ասեմ գազի հանձնաժողովից խոսեցինք, չգիտեմ, Ծառուկյանից՝ չէ»։ Շոու բիզնեսի մեր աստղը՝ Շուշան Պետրոսյանը մտածել է, թե հայկական ինչ գանձերով պետք է շլացնել այդ միլիոնատիրուհու աչքերն ու ուղեղը. «Բոլոր միայն մեզ վերաբերող մեր հարստությունների վրա հիմնվելով, առաջինը քրիստոնեություն ընդունելու, գրականություն, միջնադարյան գրականություն»։ Շուշան Պետրոսյանը երազում է Քարդաշյանին նաեւ Արցախ տանել։ 77 միլիոն հետեւորդ ունեցողը կարող է առաջնորդել Հայաստանը որպես ապրանքանիշ, միայն թե չէժանացնեն նրան. «Խոսել նրա անձնական կյանքից, նրանց դարձնել պոռնոաստղ, ախր ինքը պոռնոաստղ չի, ինքը մեղավո՞ր ա, որ չհաջողված սիրավեպ ա ունեցել։ Իրանը ռեալիթի շոուն ա, որը ախմախ հաղորդում ա»։ Եվ այդ ախմախ հաղորդման հերոսուհու պատիվն Ազգային Ժողովում ի վերջո հայտնվում է Գալուստ Սահակյանի ձեռքերում՝ մենք սիրում ենք բամբասել հայտնի մարդկանց. «Քարդաշյանը ողջ աշխարհում հայտնի անձնավորություն է, եւ մենք հպարտ պիտի լինենք, էսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնը Հայաստանում է»։