A
A
Քարդաշյանը ԱԳՆ-ից շա՞տ բան արեց Հայաստանի համար. Գ. Սահակյանի մեկնաբանությունը
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ իր օրակարգում Քիմ Քարդաշյանին ընդունելու հարց չկա և հավելել է. «Այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանում է: Մենք սիրում ենք ամենալավ բանը բամբասել: Աշխարհահռչակ տիկին է, և կարծում եմ՝ մենք պիտի արժանապատիվ ընդունելութուն ցուցաբերենք»: Արդյո՞ք Քարդաշյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից շատ բան արեց Հայաստանի համար։ «Համենայնդեպս նրանք, ովքեր մեծ համբավ ունեն աշխարհում, օրինակ Շառլ Ազնավուրը, բնականաբար մեր ազգի զավակներն են և իրենց գործունեությմաբ ու ճանաչելիությամբ նպաստում են նաև մեր երկրի հետագա բերափոխումների ճակատագրին»,- ասել է Գալուստ Սահակյանը: Գալուստ Սահակյանի համար Քիմ Քարդաշյանը, ինչպես եւ բոլոր կանայք, գեղեցիկ է։