A
A
Գործող գյուղապետին դեմ է քվեարկել 4 ընտրող
Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գյուղապետ, անկուսակցական Արսեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել։ Երեկ կայացած ընտրությունների նախնական արդյունքներով՝ ընտրելու իրավունք ունեցող 645 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 337-ը, որոնցից 328-ը իրենց վստահության քվեն տվել է գործող գյուղապետին։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ից, 5 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, իսկ 4 ընտրող դեմ է քվեարկել գործող գյուղապետին։ Գործող գյուղապետը միակ թեկնածուն էր։ Ավելի վաղ ինքնաբացարկ է հայտնել թեկնածու Զավեն Մխիթարյանը։