Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ական ակտիվիստը կտրուկ քայլերի կդիմի

Քաղաքականություն
Artak-khachatryan

Մոտ երկու ամիս առաջ ծեծի ենթարկված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը առաջիկայում պատրաստվում է կտրուկ գործողությունների դիմել՝ գործի բացահայտման համար. «Թե ինչ քայլեր եմ ձեռնարկելու, այդ մասին վաղ է խոսելը, բայց ժամանակի ընթացքում կտեսնեք»,- այս մասին «Ա1+»-ին ասաց Արտակ Խաչատրյանը։ Նա չի կարծում, որ գործը դժվար է բացահայտել. «Բայց թե ինչու չի բացահայտվում, նախաքննական մարմնից պետք է հարցնել»։ Արտակ Խաչատրյանը ծեծի էր ենթարկվել փետրվարի 7-ին։ Ծեծի հետեւանքով նրա քիթն էր կոտրվել, ինչպես նաեւ թոքերում օդ էր հավաքվել։ «Կասեցում» շարժման անդամն իրեն հիմա լավ է զգում։