Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքին անհրաժեշտ գումարը հավաքվել է
Պահեստազորի գնդապետ , 6, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը չի հայտնվի փողոցում։ Դրամահավաքը,որը կազմակերպվել էր Ավետիսյան ընտանիքին օգնելու համար, տվել է իր ցանկալի արդյունքը՝ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը հավաքվել է։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Սարուխանյանը։ Ըստ դատավճռի՝ Վոլոդյա Ավետիսյանը նաեւ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պետք է մուծեր պետբյուջե։ Դրամահավաքը, սակայն շարունակվում է։ Դատավճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու համար գումար է անհրաժեշտ։ Գագիկ Սարուխանյանի խոսքերով՝ գումարը պետք է փաստաբանական ծախսերի եւ թարգմանությունների հարցը լուծելու համար։ Իր ազատամարտիկ ընկերոջ հետ Գագիկ Սարուխանյանը օրեր առաջ է խոսել՝ ասում է, որ նա անազատության մեջ ավելի ազատ է, քան ազատության մեջ գտնվող անձինք։