A
A
Արմեն Ֆիշյանը որակազրկվել է մինչեւ մրցաշրջանի վերջը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն ՀՊՏՀ ֆուտզալի թիմի դարպասապահ Արմեն Ֆիշյանին որակազրկել է մինչեւ մրցաշրջանի վերջը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Իսկ ահա «Հրազդան ֆզ» թիմի ֆուտբոլիստներ Արմեն Տոնոյանը եւ Արամայիս Գրիգորյանը որակազրկել են համապատասխանաբար 4 եւ 3 խաղով: Պատճառն այն է, որ մարտի 26-ին կայացած «Հրազդան» - ՀՊՏՀ հանդիպման ժամանակ վերը նշված ֆուտբոլիստները հեռացվել են` մրցակցին հարվածելու համար: Հրազդանի քաղաքապետարանը տուգանվել է 40 հազար, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը` 100 հազար դրամով: Ի դեպ, Արմեն Ֆիշյանը միաժամանակ հանդես է գալիս Երեւանի «Միկա» թիմում, այնպես որ, նա խաղաշրջանը շարունակելու հնարավորություն ունի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում: