Գագիկ Ծառուկյանի մայրն այլեւս ԲՀԿ կանանց խորհրդի նախագահը չէ. news.am
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծաուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանն այլեւս ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահը չէ:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ մարտի 5-ից Ռոզա Ծառուկյանը դադարեցրել է կուսակցական պատկանելությունն եւ ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնում պաշտոնավարումը: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ շատ բարձր է գնահատւմ տիկին Ռոզա Ծառուկյանի ավանդը թե ԲՀԿ կանանց խորհրդի գործունեության մեջ, թե այն լրջագույն ոլորտներում, որտեղ այսօր էլ տիկին Ռոզան ուղղակի անփոխարինելի է: «Ցավում եմ, որ տիկին Ծառուկյանը նման որոշում է կայացրել, այս պահին կուսակցությունը չի քննարկել կանանց խորհրդի նախագահին փոխարինելու խնդիրը, առաջիկայում այդ խնդրին եւս կանդրադառնանք: Մանրամասներն՝ այստեղ