Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վետերանների ամենամսյա պատվովճարը կկրկնապատկվի

Պաշտոնական
6a0cd8009c527e1eabeb5246128cff88

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ կառավարությունը որոշել է Հայրենական մեծ պատերազմի 1100 վետերանների ամենամսյա պատվովճարի չափը ս.թ. մայիսի 1-ից 25 հազար դրամից բարձրացնել 50 հազար դրամի: Որոշման նախագծով նախատեսված էր պատվովճարի չափը սահմանել 40 հազար դրամ: Սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է 70-ամյա հոբելյանի նախաշեմին, հաշվի առնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների ծառայությունը երկրին, ամենամսյա պատվովճարը կրկնապատկել, հասցնել 50 հազար դրամի: Առաջարկն ընդունվել է առանց առարկության: ՀՀ կառավարություն