Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թալինի և Մարալիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հասարակություն
sneg

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի և Մարալիկի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: