Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուրախությամբ եմ ընդունում, որ Հայաստանին չեն հրավիրում ԵՏՄ միջոցառումներին. Թ. Պողոսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
70e6bbe4fd91746e847b99a470465771

Առաջին տարին չէ,  որ մեր բանակի երիտասարդները ապացուցում են՝  իրենք արժանի են պրոֆեսիոնալ կոչմանը. այսօր հայտարարեց  ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանային լարվածության ու հակառակորդի կազմակերպած դիվերսիային. <Իրենք անցած ամառ էլ ապացուցեին, որ ոչնչով չեն տարբերվում Թուրքիայում վերապատրաստված ու միլիոններ ծախսած <պրոֆեսիոնալներից>: 1994 թվականից սկսած մեր բանակը ապացուցել է,  որ առաջին գիծը մեր ձեռքում է: Բանակը իր ֆունկցիան կատարում է, եւ մենք պետք է վստահենք մեր տղաներին»: Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե սահմանին պետք է ոչ թե երիտասարդներ կանգնեն, այլ  պրոֆեսիոնալներ, պարոն Պողոսյանը նշեց. «Ես կուզեի ուղղակի մենք սարքեր ունենայինք, որ առաջին գծում ընդհանրապես ոչ մեկը չկանգներ, լինեին ռոբոտներ ու տեխնիկական սարքեր, ովքեր էլ կպայքարեին թշնամու դեմ>: Վերջին օրերին թշնամու ակտիվացումը ԱԺ պատգամավորը չի կապում <Արարատի ստորոտին> միջազգային ֆորումի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթի հետ. <Հիշենք տարվա սկզբում  Սեյրան Օհանյանի ելույթները. նա ասում էր, որ թշնամին  ակտիվանալու է: Այնպես որ, մի ելույթի հետ դա կապել անհիմն է: Ինչքան ապրիլի 24-ը մոտենա, այնքան ագրեսիվ են դառնալու, նրանք ծառայություն են մատուցում իրենց բարեկամ ու հարեւան Թուրքիային>: Ի դեպ, երեկ Աստանայում կայացել է ԵՏՄ անդամ երեք երկրների առաջնորդների հանդիպումը: Հայաստանը այդ հանդիպմանը հրավիրված չէր: Հարցին, թե ինչ է սա նշանակում, Թեւան Պողոսյանը պատասխանեց. <Լինելով մի մարդ, ով ԵՏՄ-ին դեմ է քվեարկել եւ չհավատելով այդ միության գոյությանը, ինչքան Հայաստանին չհրավիրեն այդ միջոցառումներին, ես այնքան ներքին ուրախությամբ կընդունեմ դա: Հայաստանը այդպես ավելի լավ իր ուղիով կգնա>: