A
A
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը՝ Լոս Անջելեսից
Պատմական այս ողբերգական, դավադիր օրվա կնիքը շարունակում ենք կրել եւ տակավին նրա տեղապտույտից ազգովի չենք կարողանում դուրս գալ: Ես առայժմ գտնվում եմ ծնողներիս մոտ: Մեծ ցավ է պատճառում այն, ինչ կատարվել եւ հատկապես կատարվում է Հայաստանում, իսկ խոսքը միայն փաստացի իշխող կուսակցապետի խնդրած ոչ ֆորմալ ու ինքնանպատակ խորհրդակցությունների մասին չէ: Վտանգները շատ ավելին են՝ խորն ու ընդարձակ: Երեւան վերադառնալուն պես՝ հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ: Մինչ այդ, ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ՝ թանկագին համաքաղաքացիներ: Հավատք եւ Հայրենիք: Րաֆֆի Կ. Հովհաննիսյան 16 մարտի 2015 Լոս Անջելես