Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի ամենահաջողակ դաշնակահարը Հայաստանում է. տոմսերը սպառված են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
klayderman

Դաշնամուրի առաջին դասերը նա ստացավ երաժիշտ հորից` դեռ 3 տարեկանում, 12-ում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր, իսկ Պոլ Սեննեվիլի «Բալադ Ադելինի համար»-ը նրան դարձրեց հանրաճանաչ, ձայնասկավառակն էլ` համաշխարհային հիթ: Հետո պրոդյուսերների դրդմամբ ֆրանսիացի դաշնակահար Ֆիլիպ Պաժեն վերցրեց իր շվեդ տատիկի ազգանունն ու դարձավ Ռիշար Կլայդերման, իր յուրօրինակ ոճով ադապտացրեց դասական ու փոփ երաժշտությունը և «կնքվեց ռոմանտիկայի արքայազն»: Համաշխարհային ռեկորդների`Գինեսի գրքում «աշխարհի ամենահաջողակ դաշնակահար» գրանցված Ռիշար Կլայդերմանը Երևանում է: «Երաժիշտ լավ հայ ընկերներ ունեմ և հենց Վահան Մարտիրոսյանի հրավերով եմ այստեղ։ Շատ տպավորված եմ ընդունելությամբ,- ասաց վիրտուոզ երաժիշտը,- և հույս ունեմ, որ սա Հայաստան իմ միակ այցը չի լինի»։ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ Կլայդերմանի երկու համերգների տոմսերը՝ 15- 40 000 դրամ արժողությամբ, ամբողջությամբ վաճառված են: