Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարեկան Մեղրիգետի գետավազան է լցվում 1. 607000 խմ արտադրական կեղտաջուր

Տնտեսություն
031149141138

Հանքարդյունաբերության հետեւանքով Մեղրիգետի գետավազանի ջրային ռեսուրսների մեջ տարեկան լցվում են 1. 607000 խմ արդյունաբերական կեղտաջուր: Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Կարճևան գետ տարեկան լցվում է 1,5 միլիոն խմ արտադրական կեղտաջուր: Իսկ Լիճքվազ-Թեյի ու Տերտերասարի ոսկու ստորերկրյա հանքերը շահագործող «Սիփան-1» ՍՊԸ-ի կողմից Մեղրիգետ տարեկան լցվում է 107 հազար խմ արտադրական կեղտաջուր: Այս մասին նշված է ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի «Մեղրիգետի գետավազանում ցանկալի վիճակի հասնելուն ուղղված միջոցառումների ծրագրում, որը հանրությանը ներկայացվեց 2014թ-ի վերջին: Ծրագիրը մշակել է հիդրոլոգ Բենյամին Զաքարյանը: Բացի արտադրական կեղտաջրերից Մեղրիգետ գետավազանի վրա բացասական ազդեցություն ունեն նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի 22 հա տարածք զբաղեցնող եւ Լիճքվազ-Թեյի ոսկու բազմամետաղային հանքավայրի 1,2 հա տարածք զբաղեցնող լցակույտերը, ինչպես նաեւ Դարազամի, Հովիտ 1 եւ Հովիտ 2 պոչամբարները: Մանրամասներն՝ այստեղ