«Նա պիտի ուսադիրները հանձնի և գնա իրենց տուն» (տեսանյութ)
«Այն, ինչ այսօր մեր երկրում կատարվում է, դա Սերժ Սարգսյանի քարոզած «Ապահով Հայաստան»-ի ատրիբուտներից է»,-շեշտում է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով ներքաղաքական իրավիճակի և Գյումրիում տեղի ունեցած սպանությունների մասին։ Անդրադառնալով նաև մարտի 7-ին Հիմնադիր խորհրդարանի ավտոերթին դեպի Գյումրի՝ պարոն Եղիազարյանը շեշտում է. «Միգուցե այդ գիշեր թուրքերը տանկերով մտել էին Գյումրի և տեղական ինքնիշխանության մարտեր էին ընթանում, դրա համար ոստիկանության տեղակալը եկավ ասեց՝ գիտեք ինչ պարոն Սեֆիլյան մի՛ մտեք Գյումրի, քանի որ մենք ձեր անվտանգության երաշխավորը չենք։ Իսկ եթե նման բան չկա, իսկ եթե թշնամու հետ մարտեր տեղի չեն ունեցել, ուրեմն թող բարի լինի, նա ուսադիրները հանի, բերի հանձնի և գնա իրանց տուն, որովհետև մենք նրան վարձել ենք, որ նա մեր ցանկացածի՝ այդ թվում ընդդիմադիր Ժիրոյի համար պատասխանատվություն կրի, ոչ թե միայն մի կլանի»։