Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժիկ, հեռացիր, Ռոբիկ, հեռացիր»-ն արդեն քաղաքական պոռոտախոսություն է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
30413f056fbcdf2ec61329da218f0b10

«Էլ բան չկա փորձելու, որ կարող է փորձել պարոն Տեր-Պետրոսյանը, և հիմա միայն 2017-ի ընտրություններին են իր քայլերն ուղղված»,-ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով առաջին նախագահի մարտի 1-ի ելույթին։ Ասում է՝ նախկին զինակիցների հետ նրա կամուրջներն անդառնալիորեն այրվել են և այժմ մնում է միայն մնալ հրապարակում: Խոսելով ԲՀԿ-ի մասին՝ նա շեշտել է, որ այդ կուսակցությունն ի սկզբանե ստեղծվել էր անկայուն էլեկտորատին զբաղեցնելու համար, որը ՀՀԿ-ի կողմնակից չէր։ «Այն ստեղծված էր բուֆեր լինելու համար, և այս տարի Գագիկ Ծառուկյանն ուզեց «դուրս գալ պրոեկտից» և որոշել, թե ով կլինի երկրի նախագահ. դա նրան չներվեց: Իշխանությունը ցույց տվեց, որ ինքը չէ կուսակցության ղեկավարը, և այս պահին պետք է դուրս գա այնտեղից»,-շեշտել է պարոն Սաֆարյանը: «Գործարարին, Գագիկ Ծառուկյանին սկուտեղի վրա մատուցելու նախադեպ նաև ստեղծվեց»,-շեշտել է գործիչը։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարը վստահ է, որ ԲՀԿ-ն ռադիկալ ընդդիմադիր դաշտում գործունեություն չի ծավալի: «Չես կարող իշխանական բոլոր լծակներն ու գումարներն ունենալ, օգտագործել և լինել ընդդիմադիր»,-շեշտել է նա: Իսկ այլ ընդդիմադիրների կողմից այս տարիների ընթացքում ասվող բառակապակցությունները՝ Սերժիկ, հեռացիր, Ռոբիկ, հեռացիր-այս ամենն արդեն քաղաքական պոռոտախոսության է վերածվել, և որևէ փոփոխության չի բերում: Պարոն Սաֆարյանը վստահ է, որ այս պահին ընդդիմադիր դաշտում առկա վակուումն անպայման կլցվի: Պարոն Սաֆարյանի խոսքով՝ եթե իշխանության ռեսուրսը համարվում է փողը, կրիմինալը, ապա եթե կրիմինալ դաշտում որևէ բացասական բան տեղի ունենա, դա բերելու է իշխանության համար լուրջ խնդիրների: Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ՀՀԿ-ԲՀԿ միջև զարգացող վերջին իրադարձությունների համատեքստում դրական իրողություններ է տեսնում։ «Առաջին անգամ խոշոր կուսակցության նախագահ է ընտրվում կին և դա ինքնին դրական երևույթ է»,-ասել է նա: Տիկին Սեդրակյանը խոսել է նաև փլուզված եռյակի մասին։ Նրա խոսքով՝ եռյակի ուժերից երկուսը պնդում էին ռուսական վեկտորի գերակայությունը, «Ժառանգություն»-ը փորձում էր հակառակն ասել, և երբ ստրատեգիական տարբեր մոտեցումներով ուժեր են միավորվում, նրանց փլուզումը կանխատեսելի է: