Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը անվտանգության երաշխիքներ չի տվել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
avtoert

Այս պահին Հիմնադիր խորհրդարանի անդամները Գյումրիի մոտ` Ազատան գյուղում, սպասողական վիճակում են: «Ա1+»-ի հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հասմիկ Էվոյանը նշեց, որ դեռ որոշում են` մտնե՞լ Գյումրի, թե վերադառնալ Երեւան: Ըստ նրա` իրենք չեն ցանկանում գնալ բախումների, քանի որ Գյումրիում իրավիճակը լարված է` ամեն կերպ փորձում են խոչընդոտել Հիմնադիր խորհրդարանի «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթը: Խոչընդոտողների մեջ կան անգամ քրեական տարրեր: Հասմիկ Էվոյանի տեղեկացմամբ` Գյումրիի ճանապարհային ոստիկանությունից մոտեցել են իրենց եւ իրենց կողմից առաջարկել ուղեկցող երկու ավտոմեքենա, թեեւ այդպիսով նրանք չեն երաշխավորում Հիմնադրամի խորհրդարանի  անդամների անվտանգությունը: Չի բացառվում, որ Հիմնադիր խորհրդարանի անդամները մամուլի ասուլիս տան հենց Ազատան գյուղում: