Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես ՌԴ-ն կպատասխանի ԱՄՆ կիրառած պատժամիջոցներին (տեսանյութ)

Տնտեսություն
947733e368c31d3812587a0fde2f6f33

Ամերիկայի Միացյալ Նահանգները մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի։ Աշխարհաքաղաքական նման իրավիճակում քաղաքագետները Վաշինգտոնի այս քայլը դիտարկում են որպես ռուսական իշխանություններին զսպելու միջոց։ «Ռուսաստանը մի երկիր է, որը ունի միջուկային զենք, և հետևաբար ուղղակի ռազմական հակամարտությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նույնիսկ տեսականորեն բացառված է, հետևաբար պետք է օգտագործել այն միջոցները, որոնք ժամանակին օգտագործվել են Խորհրդային Միության դեմ»,-նշում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Պատժամիջոցները միտված են Ռուսաստանին ստիպելու գնալ որոշակի զիջումների՝ ուկրաինական ճգնաժամի հարցում։ Պաշտոնական Մոսկվան, սակայն, այս պատժամիջոցները լռելյայն չի տանելու։ Քաղաքագետների գնահատմամբ՝ Ռուսաստանը, չունենալով այլ լծակներ, ստիպված դիմելու է առավել կոշտ միջոցների։ Այս կապակցությամբ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է. «Պարզ է, որ ֆինանսատնտեսական լծակներում Ռուսաստանը ոչ մի պատասխան չի կարող տալ։ Բայց, այո, կա բանակ, կա միջուկային զենք, այսինքն` ուժային բոլոր հնարավորությունները, և միգուցե Ռուսաստանը կփորձի ճնշումը Ուկրաինայի վրա ավելացնել»։  Պատժամիջոցները, անշուշտ, այս անգամ ևս բացասական են ազդելու Ռուսաստանի ֆինանսատնտեսական համակարգի վրա։ Կկրկնվի այն, ինչ եղավ դեկտեմբերին՝ փոխարժեքային տատանումներ, արտահանման և ներմուծման ծավալների անկում, ֆինասական համակարգի ճգնաժամ։ Մանրամասները՝ տեսանյութում