Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԺԿ-ն ընդունել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև

Քաղաքականություն
artak-397x2651

Քիչ առաջ ԵԺԿ-ն ընդունել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Այս մասին հայտնում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ Բրուսելից։ Նա ՀՀԿ, ՕԵԿ գործընկերների հետ մասնակցում է ԵԺԿ աշխատանքներին։ Իսկ վերոնշյալ նախագիծը մշակվել է ԵԺԿ անդամ երեք հայաստանյան կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և «Ժառանգության»  կողմից։ «Բոլորիս շնորհավորում եմ պատմական արդարության վերականգնման ճանապարհին Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի աջակցությունը ստանալու կապակցությամբ»,- ասում է Արմեն Աշոտյանը: Լուսանկարը՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից